ՀԱՄԱՍ-ի խոսնակ Աբդել Լաթիֆ ալ Կանուան է սպանվել

Գազայի հատվածի հյուսիսում իսրայելական ավիահարվածի արդյունքում սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման խոսնակ Աբդել Լաթիֆ ալ Կանուան, հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով շարժման կողմից վերահսկվող «Ալ Աքսա» հեռուստաալիքը։
Ինչպես հայտնել է Al Jazeera-ն, Աբդել Լաթիֆ ալ Կանուան եղել է Ջեբալիա քաղաքում՝ վրանում, երբ այն խոցվել է իսրայելական ինքնաթիռի կողմից: Պաղեստինյան «Quds News Network» գործակալությունը հրապարակել է ՀԱՄԱՍ-ի խոսնակի մարմնի լուսանկարը։
Գազայի հատվածի հյուսիսում մարտի 26-ին Իսրայելի հարձակման ժամանակ առնվազն 26 մարդ է զոհվել։ Զոհերի թիվը կարող է աճել, քանի որ հիվանդանոցներ տեղափոխված տուժածներից մի քանիսի վիճակը ծայրահեղ ծանր է։
Աբդել Լատիֆ ալ Կանուան Համասի ամենահայտնի ներկայացուցիչներից է եղել։ 2023 թվականի հոկտեմբերից սկսած ակտիվ ռազմական գործողությունների ընթացքում նա խուսափել է հայտնվել ԶԼՄ-ներում, սակայն 2025 թվականի հունվարին հրադադարի հաստատման հետ մեկտեղ նա մի քանի հարցազրույց է տվել արաբական լրատվական հեռուստաալիքներին։