««Կովերի պարտեզը» կմնա հայկական»․ Երուսաղեմի Հայոց պատրիարքը տեսակցել է շարժման ակտիվիստներին

««Կովերի պարտեզը» կմնա հայկական»․ Երուսաղեմի Հայոց պատրիարքը տեսակցել է շարժման ակտիվիստներին

Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը այցելել է հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի պարտեզի» պատնեշված հատվածը և իր աջակցությունը հայտնել թաղամասը փրկելու շարժման ակտիվիստներին: X-ի i8 միկրոբլոգում հայտնել է շարժումը:

«Ամեն հայկականը կմնա հայկական»,- վստահեցրել է պատրիարքը։

Մանուկյանը ակտիվիստների հետ քննարկել է նաև քաղաքի հայ համայնքի պահպանմանն ուղղված հետագա քայլերը։