Մի քանի օր դեռ անձրև կլինի․ եղանակն այս օրերին

Մի քանի օր դեռ անձրև կլինի․ եղանակն այս օրերին

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (18 -23.03.2025թ.)

 

Երևան քաղաքում՝
Մարտի 18-ի ուշ երեկոյան, 19-22-ին սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Հանրապետության տարածքում`
Մարտի 18-ին կեսօրից հետո, 23-ին առանձին շրջաններում, 19-22-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում հատկապես գիշերը ձյան տեսքով, մարտի 19-22-ին՝ առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ։
Քամին՝ հարավարևմտյան, 2-5մ/վ: Մարտի 19-ի ցերեկը, 20-21-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ, 18-ին՝ 20-25մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մարտի 19-23-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 10-12, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 11-13 աստիճանով։

 

Երևան քաղաքի մարտի 19-ի  բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան       21.5°C (2018թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա            -8.4°C (1963թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան       6.1°C