Փաշինյանի «Շիշ բռնողը»

Փաշինյանի «Շիշ բռնողը»

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ԱԺ ՔՊ խմբակցության անդամ Հայկ Սարգսյանն է, որը հանրության լայն շրջանակներին հայտնի է «Շիշ բռնող» մականունով։ Սարգսյանը սակավախոս պատգամավորներից մեկն է ու մեր խորագրի «հերոս» դարձել է իր ընտանիքի անդամի պահվածքի հետևանքով։

Դոլար նետողը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի կինը մասնակցում է միջոցառման, որի մասնակիցներից մեկը տեսանյութ է ուղարկել Tert.am-ին։

Տեսանյութում երևում է, որ Հայկ Սարգսյանի կինը այլ մասնակիցների հետ դոլարներ է նետում օդ։

Մինչև հեղափոխությունը ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը խիստ բնորոշումներով, պիտակներով էր անդրադառնում նման գռեհիկ կենցաղով ապրող իշխանության ներկայացուցիչներին ու օլիգարխիային։ Նման կարգախոսներով ու նման երևույթների դեմ տեղի ունեցավ 2018-ի հեղափոխությունը։

Սակայն հիմա ընթանում է «հեղափոխական բուրժուազիայի» ձևավորում՝ նույն գռեհիկ բարքերով, «շիշ բռնողներով», «դոլար նետողներով»։

Փաշինյանի սանիկը

Հայկ Սարգսյանն ոչ միայն Փաշինյանի «շիշ բռնողն» է, այլ նաև նրա սանիկը։ Նա ամենահղփացած պատգամավորներից մեկն է, որը պարբերաբար հայտնվում է սկանդալների կիզակետում՝ թիրախավորելով լրագրողների, ընդդիմադիր գործիչների։

Ոչինչ չի մոռացվելու, ոչ ոք չի մոռացվելու։

Վահրամ Բագրատյան