Հունգարիան ԵՄ երկրներին կհամոզի ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հաջողության անհրաժեշտությունը

Հունգարիան ԵՄ երկրներին կհամոզի ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հաջողության անհրաժեշտությունը

Հունգարիան մարտի 6-ին Բրյուսելում կայանալիք ԵՄ գագաթնաժողովում կպաշտպանի այն տեսակետը, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հաջողությունն անհրաժեշտ է Ուկրաինայում խաղաղության հասնելու համար։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն՝ ԵՄ առաջնորդների հանդիպումից հետո, որը տեղի է ունեցել տեսակապով։

 «Հունգարիան շահագրգռված է այս բանակցությունների հաջողությամբ և Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև լայն, համապարփակ համաձայնության հասնելով, որը կլինի գլոբալ անվտանգության, ներառյալ եվրոպական անվտանգության կարևոր երաշխիքը», - ասել է Սիյարտոն առաջիկայում գագաթնաժողովի անցկացման նախապատրաստման համար տեղի ունեցած հանդիպմանը։

ԵՄ-ն մարտի 6-ին արտակարգ գագաթնաժողով կանցկացնի Ուկրաինայի և եվրոպական պաշտպանության հարցերով։