Ռուսաստանը սահմանափակել է դպրոցներում բջջային հեռախոսների օգտագործումը

Ռուսաստանը սահմանափակել է դպրոցներում բջջային հեռախոսների օգտագործումը

Վլադիմիր Պուտինը ստորագրել է դպրոցում բջջային հեռախոսների օգտագործումը սահմանափակող օրենքը, համապատասխան փաստաթուղթը տեղադրված է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում։

Հստակեցվում է, որ աշակերտներին կարգելվի օգտագործել գաջեթներ դասերի ժամանակ, բացառությամբ արտակարգ դեպքերի, որոնք վտանգում են կյանքն ու առողջությունը։

Բացի այդ, նախագահի հրամանագրով նախատեսվում է աշխատանքային պարտադիր պարապմունք տարրական և միջնակարգ դպրոցներում։