Ուրացում

Ուրացում

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ՔՊ փոխնախագահ Գևորգ Պապոյանն է, ով ԼՂ-ի վերաբերյալ ադրբեջանական թեզերը գեներացնող հիմնական դերակատարներից մեկն է: 

ԼՂ-ն Ադրբեջանի «ներքին հա՞րց»... 

Օրեր առաջ Պապոյանը երկար զրուցել է լրագրողների հետ ու հարցազրույցի ժամանակ «Հայաքվե» նախաձեռնության մասին բառացիորեն ասել է. «Ավելին, այդ նախագծի ընդունման պարագայում ինքը (նկատի ունի՝ Ադրբեջանը) պատերազմ է հայտարարելու ոչ միայն Արցախին, այլև ՀՀ-ին, որովհետև միջազգային հանրությանն ասելու է, որ ՀՀ-ն միջամտում է իր հարցերին»:
Կասկած չկա, որ սա ՔՊ-ի պաշտոնական նարատիվն է: 

Նիկոլը հանձնեց, սրանք կրկնում են... 

Փաստորեն, Գևորգ Պապոյանն ուղղակիորեն ասում է, որ ԼՂ-ն Ադրբեջանի «հարցն» է: 
Իհարկե, այս հարցում Պապոյանը «յուրահատուկ» դիրքորոշում չի հայտնում, որովհետև դեռ անցյալ տարի հոկտեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանն անվերապահորեն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ԼՂ խնդիրը դարձնելով նրա «ներքին հարցը»:
Մի խոսքով, Պապոյանը թութակի համառությամբ կրկնում է իր առաջնորդին:

Վահրամ Բագրատյան