Հունգարիան առաջարկում է 9 անձի ազատել Ռուսաստանի և Բելառուսի դեմ ԵՄ պատժամիջոցներից

Հունգարիան առաջարկում է 9 անձի ազատել Ռուսաստանի և Բելառուսի դեմ ԵՄ պատժամիջոցներից

Հունգարիան առաջարկել է ինը մարդու հանել Ռուսաստանի և Բելառուսի դեմ ԵՄ պատժամիջոցների ցուցակից և հույս ունի այս հարցում համաձայնության գալ ԵՄ այլ երկրների հետ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն՝ Բուդապեշտում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական հարցերով փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի հետ հանդիպումից հետո։

Նա նշել է, որ Ռուսաստանի ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ անհատական ​​պատժամիջոցների ժամկետը լրանում է մարտի 15-ին, և ԵՄ-ն քննարկում է դրանք ևս կես տարով երկարաձգելու հարցը։ «Ռուսաստանի և Բելառուսի դեմ պատժամիջոցների հետ կապված մենք առաջարկ ենք արել պատժամիջոցների ցուցակից հանել ինը հոգու, քանի որ նրանք այնտեղ չպետք է լինեն»,- ասել է ԱԳՆ ղեկավարը։

Նա նշել է, որ Լեհաստանը, որը ներկայումս նախագահում է ԵՄ Խորհրդում, «աշխատում է փոխզիջման վրա»։