Կեցցե հայ-ֆրանսիական բարեկամությունը. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը թվիթերյան իր միկրոբլոգում շնորհավորել է Ֆրանսիային՝ ազգային տոնի առթիվ։
«Այսօր մեր բարեկամների ազգային տոնն է։ Ֆրանսիայի ժողովրդավարական արժեքները մեծ նշանակություն ունեն հայ ժողովրդի համար: Կեցցե Ֆրանսիան։ Կեցցե հայ-ֆրանսիական բարեկամությունը»,- գրել է նա։