Անջելինա Ջոլին իր տանը ապաստան է տալիս Կալիֆորնիայի անտառային հրդեհներից տուժածներին

49-ամյա Ջոլին Daily Mail-ին ասել է, որ խորապես անհանգստացած է ստեղծված իրավիճակից և Կալիֆորնիայի հրդեհներից տուժածներին տեղավորում է Լոս Ֆելիզում գտնվող իր տանը:
«Այժմ ես հոգում եմ իմ մտերիմ մարդկանց մասին և ընդունում նրանց իմ տանը», - ասել է նա հրատարակությանը։
Հոլիվուդյան աստղը նշել է նաեւ, որ նվիրատվություն կանի՝ օգնելու վերացնել հրդեհի հետեւանքները։
Ջոլին միակը չէ, ով կամավոր է օգնել հրդեհից տուժածներին։ Ջեյմի Լի Քերթիսն ավելի վաղ հայտարարել էր, որ ինքն ու իր ամուսին Քրիստոֆեր Գեսթը 1 միլիոն դոլար կնվիրաբերեն բնական աղետից տուժածներին։ Նաև Ջենիֆեր Գարները, ում ընկերը մահացել է, աշխատում է որպես կամավոր և օգնություն է ցուցաբերում բոլոր նրանց, ովքեր այժմ դրա կարիքն ունեն: