Ֆրանսիան ռազմատեխնիկա կտրամադրի ՀՀ-ին․ Փարիզը համաձայնել է պայմանագիր ստորագրել

Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան ասել է, որ Փարիզը համաձայնել է պայմանագիր ստորագրել Երևանի հետ, որը Հայաստանին ռազմական տեխնիկա կտրամադրի։
«Ֆրանսիան շատ զգոն է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության ցանկացած սպառնալիքի նկատմամբ։
Այսօրվա իմ այցը Հայաստան դա ցույց տալու համար է։ Բացի այդ, Ֆրանսիայի նախագահն էլ շատ հստակ արտահայտվել է»,- ասաց Ֆրանսիայի ԱԳ նախարարը։