Փաշինյանը հպարտանում է մարդկանց խուճապի հետևանքներով ու իր ձեռքբերումը համարում

Օրերս կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նախորդ տարվա մարտի առաջին 20 օրերի համեմատ այս տարի 510 հազար հատով ավելացել է ՀԴՄ-ներով արձանագրված գործարքների թիվը, իսկ դրամաշրջանառությունն ավելացել է ավելի քան 60 մլրդ դրամով։ Փաշինյանի խոսքով՝ սա դրական ազդակ է, որը կապված է 2022թ-ին մարդկանց մեծ ներհոսքով։
Փաշինյանը, սակայն, չնշեց մարդկանց մեծ ներհոսքի պատճառը։ Իսկ ներհոսքը պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմով, որը ժամանակավոր էֆեկտ է ունենալու։ Սակայն մարդկանց ներհոսքը միակ պատճառը չէ, որով պայմանավորված է ՀԴՄ-ների թվի ավելացումը։
Վերջին շաբաթներին հասարակության մեջ մեծ խուճապ էր առաջացել։ Շատերը մեծ քանակությամբ պարենային մթերքներ էին սկսել գնել ու պահեստավորել, անգամ որոշ ապրանքատեսակների դեֆիցիտ կար շուկայում, իսկ մեծ պահանջարկով պայմանավորված առաջին անհրաժեշտության ապրանքների գները կտրուկ բարձրացել էր։ Սա կարևոր պատճառներից մեկն է, որն ապահովել էր ՀԴՄ-ների քանակի ու դրամաշրջանառության ավելացումը։ Սակայն այս հանգամանքը Նիկոլ Փաշինյանը շրջանցեց և որևէ կերպ չանդրադարձավ մարդկանց խուճապին ու դրա հետևանքով գրացված «տնտեսական աճ»-ին։