Այս պահին ռմբակոծվում է Խրամորթը

Այս պահին ռմբակոծվում է Խրամորթը

Արցախի մեր հավաստի աղբյուրներից Hraparak.am-ին հայտնեցին, որ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղն այս պահին ռմբակոծության մեջ է։ Թշնամին ամբողջ գիշեր ականանետերով կրակել է գյուղի վրա։ Եթե  մինչ այս կրակում էին Խրամորթի հարակից տարածքներին, ապա այժմ թիրախավորվել է ամբողջ գյուղը։ Գիշերը բնակիչներն իրենց ուժերով դուրս են եկել գյուղից։