«Անկլավների» թեմային կոշտ պիտի արձագանքել․մեր մայրուղիները կհայտնվեն Ադրբեջանի վերահսկողության տակ․ քարտեզագետ
«Սահմանազատման, սահմանագծման համար մասնագիտական հանձնախումբ է պետք, հիմա միայն ղեկավար կազմի մասին է խոսվում, պետք է ներգրավել չափագրողների, քարտեզագետների, միջազգային իրավաբանների»։ Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, քարտեզագետ Ռուբեն Գալչյանը։
Ըստ նրա՝ սահմանազատման և սահմանագծման գործընթացի համար 20-30 տարի է պահանջվում, հիմա Ադրբեջանը շտապում է մեզանից տարածքներ յուրացնելու համար։ Քարտեզագետի խոսքով՝ շատ կոշտ պետք է արձագանքել Ադրբեջանի կողմից հրամցվող անկնլավների թեմային, քանի որ դրանք գոյություն էլ չունեն։ Ըստ նրա` հայկական կողմը պետք է որպես իրավական ուժ ունեցող քարտեզ ներկայացնի 1926 թ-ի Խորհրադային հանրագիտարանից վերցված քարտեզը, այստեղ Հայաստանը միացած է Լեռնային Ղարաբաղին և միայն Աղավնո գետով է բաժանվում։ Կապանի օդանավակայանի տարածքը Հայաստանի տարածքում է, Շուռնուխի շրջանը հայկական է, անկլավներ էլ գոյություն չունեն, Արծվաշենը Հայաստանինն է։
Մանրամասները՝ տեսանյութում: