Ումուդ, խի՞ ես արագացնում այդ պայմանագրի գործընթացը, մեր 6 կետերը աղբ են․ Աշոտյանը՝ Փաշինյանին

Ումուդ, խի՞ ես արագացնում այդ պայմանագրի գործընթացը, մեր 6 կետերը աղբ են․ Աշոտյանը՝ Փաշինյանին

Նիկոլը ոչ թե Բերձորից, այլ ամբողջ Արցախից է հրաժարվելու։ Այդ մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխխոսնակ Արմեն Աշոտյանը։


Նրա խոսքով՝ մի քանի ամիս առաջ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ մենք խաղաղության պայմանագիր ենք ուզում և դրա համար դիմում ենք Մինսկի խմբին։

«Բա, ումուդ, Մինսկի խումբը հիմա ֆունկցիոնալ չէ՝ աշխարհաքաղաքական տարբեր պատճառներով, բա դու խի՞ ես արագացնում այդ խաղաղության պայմանագիրը»,- հարց բարձրացրեց Աշոտյանը։


ՀՀԿ փոխխոսնակը նկատեց՝ հերթական անգամ ՀՀ իշխանությունները թշնամու հետ գաղտնի գործարքի են գնում՝ ուզում են Բերձորի ճանապարհը հանձնել։


«Երեկ Լավրովը հայտարարեց, որ հայկական կողմի առաջարկներն էլ են խաղաղության պայմանագրի փաթեթի մեջ, բայց դա ինձ քիչ է հովացնում, քանի որ այդ՝ մեր ներկայացրած վեց կետերում խոսք չկա գերիների մասին, խոսք չկա ուժի չկիրառման մասին և այլն։ Այդ վեց կետերը անորակ աղբ են»,- ասաց նա։


Մանրամասները՝ տեսանյութում։