Ադրբեջանը Հադրութում ոչնչացնում է հայկական հետքը

Ադրբեջանը ժամանակավորապես օկուպացված Հադրութում շարունակում է իր հանցագործությունները՝ տարբեր պատրվակներով ոչնչացնելով հայկական հետքը։ Այդ մասին ահազանգում է «Հայքի մշակույթի Օմբուդսմեն»-ը։
Նշվում է, որ սա բացահայտ ցեղասպանական գործողություն է, որն իրականացվում է պետական մակարդակով։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հիմա էլ «շինարարության նպատակով Հադրութում կապամոնտաժվեն հին շինությունները»։