Սաֆարյանի լիազորությունների դադարեցումը Վարդենիսի գործով տուժողներին հնարավորություն կտար բողոքարկելու․ Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Վերջին օրերին, երբ ՀՀ ԱԺ իշխանական խմբակցությանը «Հայաստան» խմբակցության մեծ աջակցությամբ ստիպեցինք ծանոթանալ և խոսել Սեդա Սաֆարյանի կողմից թույլ տրված խախտման մասին՝ այդ պատգամավորները որոշեցին պաշտպանության հուզական մարտավարություն ընտրել և պատմել այն գործի մասին, որի քննության ընթացքում Սեդա Սաֆարյանը թույլ է տվել անհամատեցելիության և կարգապահական կոպիտ խախտում:
Այդ գործով, օրինակ՝ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Հ1-ի եթերում փորձեց հատուկ դերասանական վարպետությամբ խաղալ հանրության հուզական զգացմունքների հետ: Նույն բանն արվեց ՔՊ այլ պատգամավորների կողմից:
Իսկ գիտե՞ն նրանք արդյոք, որ հենց այդ հուզական ծանր գործի դրական ելքը խոչընդոտել է հենց ինքը, նույն Սեդա Սաֆարյանը: Այդ գործի համար ճակատագրական է եղել Սեդա Սաֆարյանի կողմից առանց իրավունք ունենալու հատուկ վերանայման բողոք ներկայացնելը: Այս հանգամանքը արձանագրել է վերաքննիչ դատարանը և ստիպված է եղել բողոքը թողնել առանց քննության: Սեդա Սաֆարյանն իր այդ անօրինական գործողությամբ, ցավոք, տուժողներին զրկել է այսուհետ այդ հարցով բողոք ներկայացնելու հնարավորությունից:
Իսկ Սեդա Սաֆարյանի լիազորությունների դադարեցումը, մեր ներկայացրած հիմքով, Վարդենիսի հայտնի գործով տուժողներին հնարավորություն կտար նոր հանգամանքի ուժով կրկին բողոքարկելու և հնարավոր դրական արդյունք արձանագրելու համար:
Փաստորեն ՔՊ խմբակցությունն իր քաղաքական կապրիզի պատճառով այդ մարդկանց փորձում է զրկել այդ գործով հնարավոր հաջողությունից:
Վերաքննիչ դատարանի նշված որոշումն ուղարվել է վարույթի մասնակիցներին...