Թեստ․Նշվածներից ո՞վ է ծագումով հայ․առաջին թե՞ երկրորդ

Հովհաննես Այվազովսկին աշխարհահռչակ հայազգի ծովանկարիչ է: Այվազովսկին հանդիսացել է Ռուսական կայսրությունում Պետերբուրգի, Հռոմի, Ֆլորենցիայի, Շտուտգարտի, Ամստերդամի գեղարվեստի ակադեմիաների անդամ, ստացել է Ռուսական կայսրության պատվավոր ծովակալի կոչում։ Լինելով համաշխարհային համբավ ունեցող նկարիչ՝ գերադասում էր ապրել և աշխատել իր ծննդավայր Ղրիմում։ Առավել հայտնի է իր ծովանկարներով, որոնք կազմում են նրա գործերի կեսից ավելին։ Այվազովսկին համարվում է բոլոր ժամանակների ամենամեծ ծովանկարիչներից մեկը:

Հովհաննես Այվազովսկին ծնվել է Կոստանդին (Գևորգ) և Հռիփսիմե Այվազովսկիների ընտանիքում 1817 թվականի հուլիսի 17 (հին տոմարով՝ հուլիսի 29)-ին։ Թեոդոսիայի հայոց եկեղեցու քահանան գրանցել է, որ ծնվեց «Յովհաննէսը՝ Գէորգ Այվազեանի որդին»։ Այվազովսկու նախնիները Գալիցիայի հայերից էին, որոնք XVII դարում Գալիցիա էին գաղթել Արևմտյան Հայաստանից։ Հայտնի է, որ նրա ազգականները Լվովի շրջակայքում մեծ հողակտորների սեփականատերեր են եղել։ Այդուհանդերձ, Այվազովսկու ծագումն առավել ճշգրիտ արձանագրած որևէ փաստաթուղթ չի պահպանվել։ Նրա հայրը Թեոդոսիա տեղափոխվելուց հետո էլ իր ազգանունը շարունակել է գրել լեհականացված ձևով՝ «Գայվազովսկի»։

Ինքը՝ Այվազովսկին, ինքնակենսագրության մեջ հոր մասին գրում է, որ նա իր եղբայրների հետ վեճի պատճառով դեռ պատանեկության տարիներին Գալիցիայից տեղափոխվել է Դանուբյան իշխանություններ (Մոլդովա, Վալախիա), որտեղ զբաղվել է առևտրով։ Այդտեղից էլ հետագայում տեղափոխվել է Թեոդոսիա։ Գևորգ կամ Կոնստանդին Հայվազովսկին մի քանի լեզու է իմացել, այդ թվում՝ հայերեն, լեհերեն, ռումիներեն, գնչուերեն։ Այվազովսկին Թեոդոսիայում բացել է պատկերասրահ (1880, այժմ՝ իր անունով), Հնագիտական թանգարան (1874), Գեղարվեստական դպրոց (1865), գրադարան, համերգային դահլիճ, աջակցել է նավահանգստի (1892-94), երկաթգծի կառուցմանը, քաղաքի մերձակա բլուրների անտառապատմանը։

Նա մեծ գումարով օգնել է Ռուսաստանի՝ 1891-92-ի սովյալներին, Գեղարվեստի ակադեմիայի աշակերտներին, բելառուս չքավոր ուսանողներին։ 1900 թվականի մարտի 18-ին Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան հաստատել Է Այվազովսկու անվան թոշակ։ Նրա անունով Թեոդոսիայում կոչվել է փողոց, զբոսայգի և բնակավայր։ 1887 թվականին մեծ շուքով նշվել է Այվազովսկու ստեղծագործական կյանքի 50-ամյա, 1897 թվականին՝ 60-ամյա հոբելյանը։