Արթուր Դավթյանը՝ եռակի ոսկե մեդալակիր

Արթուր Դավթյանը՝ եռակի ոսկե մեդալակիր

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անկացվեց սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության վերջին՝ 4-րդ փուլի մրցաշարը։  Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը նվաճեց իր երրորդ ոսկե մեդալը աշխարհի գավաթի խաղարկության փուլերում:

Դավթյանը փայլուն ցատկերով վաստակեց 15.166 միավոր և դարձավ ոսկե մեդալակիր՝ հավասարը չունենալով հենացատկի վարժությունում: