Հայաստանը դուրս չի եկել կազմակերպությունից․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հայաստանը դուրս չի եկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ), Երևանի անդամակցությունը կանգնեցված է, լրագրողներին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը «ՀԱՊԿ անդամ երկրների ժողովուրդների ներդրումը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի մեջ» միջազգային գիտագործնական համաժողովի շրջանակում։
«Հայաստանը դուրս չի եկել, կանգնեցրել է իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին։ Ասել, որ նրանք գնացել են կամ գնում են, այդպիսի հարց չկա դրված»,- ասել է գլխավոր քարտուղարը։
«Ամեն դեպքում, Հայաստանի հետագա մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին այս երկրի՝ անկախ, ինքնիշխան պետության քաղաքական ղեկավարության որոշումն է»,- նշել է Թասմագամբետովը։
«Մենք հարգում ենք նրա որոշումները».