Սյունիքում 39-ամյա իրանցին Reno բեռնատարով կողաշրջվել և հայտնվել է ձորում. վիրավոր կա

Երեկ՝ դեկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 00:15-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 39-ամյա Կայվան Բիզհանվադինն իր վարած Reno մակնիշի բեռնատար կցորդիչով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 138 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով՝ հայտնվել ձորում։ Գրել է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով ուղևոր՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 36-ամյա Սաիդ Վեռեժկինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։