Պահանջվել է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին

Պահանջվել է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին

Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով անդրադարձել է Բաքվում հայ գերիներին։

Բանաձևով պահանջվել է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին: Փաստաթուղթն ընդունվել է 464 կողմ, 115 դեմ և 39 ձեռնպահ ձայներով։ 

Այն կոչվում է «Համատեղ միջնորդություն՝ Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների ապօրինի ձերբակալման և կեղծ դատավարությունների վերաբերյալ բանաձևի ընդունման մասին»: