Հայտնի են American Music Awards 2022-ի հաղթողները (լուսանկարներ)

Հայտնի են American Music Awards 2022-ի հաղթողները (լուսանկարներ)

Երգչուհի Թեյլոր Սվիֆթը 2022 թվականի ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ (American Music Awards 2022) «Տարվա արտիստ» է ճանաչվել: Հաղթանակին հավակնում էին նաև Ադելը, Bad Bunny-ն, Բեյոնսեն, ռեփեր Դրեյքը, Հարի Սթայլսը և The Weeknd-ը. հայտնում է Daily Mail-ը:

Լավագույն կին երգչուհի (փոփ և քանթրի) ևս ճանաչվել է Թեյլոր Սվիֆթ, իսկ լավագույն փոփ երգիչ՝ Հարրի Սթայլս:

Տարվա լավագույն փոփ խումբը՝ BTS, իսկ ալբոմը (փոփ և քանթրի)՝ Red (Taylor's Version) Թեյլոր Սվիֆթ:

Լավագույն քանթրի երգիչ անվանակարգում հաղթել է Մորգան Ուոլեն: Լավագույն հիփ-հոփ արտիստներն են Նիկի Մինաժ և Քենդրիկ Լամար: 

Լավագույն R&B արտիստներն են Բեյոնսե և Քրիս Բրաուն, իսկ ռոք կատարողը՝ Machine Gun Kelly:

Տարվա նոր արտիստը Դավ Քեմերոնը:

Տարվա լավագույն համագործակցությունն էլ՝ Էլթոն Ջոնի և Դուա Լիպայի «Սառը սիրտ (PNAU Remix)», իսկ լավագույն երաժշտական տեսահոլովակը կրկին Թեյլոր Սվիֆթի՝ «All Too Well: The Short Film»: