Գլոբալ տաքացման տեմպը վերջին 7 000 տարվա ընթացքում ամենաբարձրն է․ գիտնակականները նոր ուսումնասիրություն են կատարել

Ուրալի դաշնային համալսարանի դենդրոխրոնոլոգներն ուսումնասիրել են Յամալի բրածո ծառերի «տարեկան օղակները» (ամեն տարի ծառի բնի վրա ավելացող օղակները-խմբ․) ու եզրահանգել, որ մեր ժամանակներում կլիմայի տաքացումն ամենաուժգինն է՝ վերջին 7 000 տարվա ընթացքում, տեղեկանում ենք «Nature Communications» ամսագրից, որտեղ էլ հրապարակվել են գիտական աշխատանքի արդյունքները։
«Արևմտյան Սիբիրի հյուսիսում վերջին տասնամյակների ամառներն ամենատաքն են եղել՝ վերջին 7 000 տարվա ընթացքում։ Նախորդ հազարամյակներում օդի ջերմաստիճանն աստիճանաբար, տատանումներով, ընկել է, բայց 19-րդ դարում սկսել է բարձրանալ, իսկ վերջին տասնամյակներին հասել է ամենաբարձր կետին»,- փաստել են գիտնականները։
Նրանց ուսումնասիրությունները ցույց են տվել նաև, որ ի հակակշիռ բնական գործոնների, մարդածին գործոնները, դրանց ազդեցությունը ոչ միայն հիմնական, այլև որոշիչ դեր են կատարում կլիմայի փոփոխության, գլոբալ տաքացման գործընթացներում։