Պետք է աշխարհին ցույց տալ, որ մեր բանակայինները լավ սպորտսմեններ են․ Գիլոյան

Կառավարությունն առաջարկում է զինծառայողներին հնարավարություն տալ՝ սպորտում իրենց հնարավորությունները փորձելու։ Այդ մասին այսօր ԱԺ գիտության, կրթության, մշայույթի և սպորտի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։

Նրա խոսքով՝ իրենք ուզում են ռազմական խաղերը մտցնել պարգևատրվող մարզաձևերի շարք։

«Աշխարհում բանակային խաղերը զիջում են միայն օլիմպիական խաղերին, դրանց մասնակցում է աշխարհի 200 երկիր։ Բանակայինների Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններին մասնակցում են ուժեղ մասնակիցներ, և մենք ևս ուզում ենք այս միջոցառումը շատ մեծ ուշադրության արժանացնել»,- ներկայացրեց Գիլոյանը։

Ըստ փոխնարարարի՝ պետք է աշխարհին ցույց տալ, որ մեր բանակայինները լավ սպորտսմեններ են։

Մանրամասները՝ տեսանյութում։