Թրամփն անդրադարձել է Ուկրաինային, բրիտանական զորքերին ու Ռուսաստանին

Թրամփն անդրադարձել է Ուկրաինային, բրիտանական զորքերին ու Ռուսաստանին

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամի լուծումը տեղի կունենա «համեմատաբար շուտով կամ երբեք»:

«Կարծում եմ, որ մենք մեծ առաջընթաց ենք գրանցել, և դա բավականին արագ է ընթանում: Դա կամ համեմատաբար արագ է տեղի ունենալու, կամ ընդհանրապես չի լինելու», - ասել է Թրամփը Սպիտակ տանը:

Թրամփը բացասական պատասխան է տվել հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը կգա օգնության, «եթե բրիտանական զորքերը հարձակման ենթարկվեն Ռուսաստանի կողմից Ուկրաինայում»։

«Ոչ։ Նրանք օգնության կարիք չունեն»,- պատասխանել է Թրամփը։