Ադրբեջան է ժամանել Թուրքիայի ԳԽ հետախուզության պետը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր ընդունել է Թուրքիայի Գլխավոր շտաբի հետախուզության պետ Ռաֆետ Դալքիիրանիի գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, հանդիպմանը քննարկվել է Ադրբեջանում թուրքական զինված ուժերի ստանդարտներին համապատասխան բարեփոխումների ընթացքը։
Թուրքական պատվիրակության ղեկավարն ու Ադրբեջանի պաշտպանության նախարարը վերահաստատել են, որ շարունակելու են խորացնել ադրբեջանա-թուրքական ռազմական համագործակցությունը։