Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 463,9 միլիոնը

Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 463,9 միլիոնը

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում մարտի 17-ի առավոտվա դրությամբ կազմել է 463 միլիոն 906 հազար 453: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 6 միլիոն 58 հազար 277 մարդու:

COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստան, Բրազիլիան եւ Ֆրանսիան : Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել է 79 միլիոն 631 հազար 708 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել է 9684 հազար 329-ի: Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել է 43 միլիոն 001 հազար 477-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվն այս երկրում կազմել է 516 հազար 132 մարդ:

Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 29 միլիոն 488 հազար 777 հիվանդացած, նրանցից մահացել է 656 հազար 231 մարդ: Չորրորդ դիրքում Ֆրանսիան է: Երկրում միագումար գրանցվել է 23 միլիոն 943 հազար 801 ախտահարված եւ 141 հազար 640 մահ: Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը մարտի 17-ի առավոտվա դրությամբ կազմել է 780,2: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 2976, Հնդկաստանում՝ 368, Բրազիլիայում՝ 3049, Ֆրանսիայում՝ 2146 մարդ։