Հիլարի Քլինթոնը վարակվել է կորոնավիրուսով

Սպիտակ տան նախկին ղեկավարը, ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու, 74-ամյա Հիլարի Քլինթոնը հայտնել է, որ կորոնավիրուսի թեստի արդյունքը դրական է և հիվանդության մեղմ ախտանիշներ է զգում, ուստի նա որոշ ժամանակով ինքնամեկուսացման մեջ կլինի։
«Կորոնավիրուսի ախտորոշման թեստի արդյունքը դրական էր: Մրսածություն թույլ ախտանիշներ ունեմ, բայց ինձ լավ եմ զգում»,- գրել է նա Twitter-ում։
Քլինթոնը նաև հայտնել է, որ նրա ամուսինու՝ Բիլ Քլինթոնի՝ կորոնավիրուսի թեստի արդյունքը բացասական է եղել։