Ուժգին երկրաշարժ՝ Իտալիայում

Ուժգին երկրաշարժ՝ Իտալիայում

Իտալիայի հյուսիսում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS): Երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով 03.10-ին (Երևանի ժամանակով 07.10-ին): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Տոսկանայի շրջանի Մարադի կոմունայից 5,9 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք, որտեղ ապրում է մոտ 3,4 հազար մարդ։  Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել։