Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահի պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ նախագիծը շրջանառության մեջ է. Արծվիկ Մինասյան. «Փաստինֆո»

Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահի պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ նախագիծը շրջանառության մեջ է. Արծվիկ Մինասյան. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ ընդդիմությունը մտադիր է առաջիկայում Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահի պաշտոնից հետ կանչելու օրակարգով արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ հանդես գալ:

Աղբյուրը հիշեցնում է, որ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Ազգային ժողովի նախագահի պաշտոնում Ալեն Սիմոնյանի ընտրությունը վիճարկել էին Սահմանադրական դատարանում:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը աղբյուրին հայտնել է, որ Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահի պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ նախագիծը շրջանառության մեջ է, այն պետք է արտահերթ նիստով քննարկվի:

Պատգամավորը չի բացառել, որ ՍԴ որոշման հրապարակումից հետո ընդդիմությունը այս օրակարգով արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ հանդես կգա:

Պատգամավոր Արամ Վարդևանյանն էլ իր հերթին հայտնել է, որ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում Ալեն Սիմոնյանի ընտրությունը վիճարկելու հարցով ՍԴ նիստը կկայանա ապրիլի 5-ին, որից հետո կորոշեն իրենց հետագա քայլերը.

«Հունվար ամսին որոշվել էր, որ այն պետք է իրականացվի բանավոր ընթացակարգով, մի քանի օր առաջ ՍԴ-ն որոշեց բանավորից կրկին անցում կատարել գրավոր ընթացակարգի՝ չներկայացնելով ոչ մի հիմնավորում, սպասում ենք ՍԴ որոշմանը»,-ասել է Վարդևանյանը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: