Պիրանյաները գետում հարձակվել են լողորդների վրա․ մի քանի հոգի հիվանդանոց է տեղափոխվել

Պիրանյաները գետում հարձակվել են լողորդների վրա․ մի քանի հոգի հիվանդանոց է տեղափոխվել

Բրազիլիայում պիրանյաները հարձակվել են գետում լողացող 11 հոգանոց խմբի վրա ու կծել նրանց ոտքերը։ Այս մասին հայտնել է Metro լրատվական կայքը։

Հարձակումը տեղի է ունեցել մարտի 2-ին Տիետե գետի վրա այն բանից հետո, երբ լողորդները սննդի մնացորդները նետել են ջրի մոտ: Սննդի հոտը գրավել է մի քանի պիրանյայի։ Դրանք հարձակվել են մարդկանց վրա և վիրավորել նրանց։

Չորս մարդ հոսպիտալացվել է, իսկ մնացածներն ինքնուրույն են ճանապարհվել շտապօգնության բաժանմունք։ Ինչպես պարզել են տեղական իշխանությունները, տուժածները նույնպես ապօրինի ձկնորսություն են կատարել գետում, որը նույնպես գրավել է պիրանյաներին։

Միջադեպից հետո ափին նախազգուշական ցուցանակներ են տեղադրվել՝ կոչ անելով զերծ մնալ լողալուց։