Արմավիրում ձերբակալվել է Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական բաժանմունքի մայորը

Արմավիրում ձերբակալվել է Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական բաժանմունքի մայորը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 15-ին, Հայաստանի Հանրապետության Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները ստացված օպերատիվ տվյալներով ժամանել են ՀՀ Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Արմավիրի հաշվառման-քննական բաժանմունք: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները նշված վայրից իրենց մոտ են տեղափոխել ոստիկանության մայոր Սլավիկ Կարապետյանին: 

Վերջինս կասկածվում է կոռուպցիոն գործունեություն կատարալու մեջ: 

Այս պահին Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները գտնվում են այնտեղ: