Տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը

Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։
Արարատ Միրզոյանը և Աբաս Արաղչին հանդիպել են ՄԱԿ-ի եվրոպական գրասենյակում։
ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, որ քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր։ Ընդգծվել է երկու երկրների կողմերի միջև համագործակցության շարունակական զարգացման ուղղությամբ գործնական քայլերի պատրաստակամությունը, անդրադարձ է կատարվել տարբեր ոլորտային ուղղություններով իրականացվող աշխատանքներին ու առաջիկա ծրագրերին։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարբեր ձևաչափերով փոխգործակցության հնարավորություններին։
Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում կայունության և հարատև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերի՝ հիմնված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների անվերապահ հարգման վրա։