Բեզնզինը մի գիշերում թանկացել է 20%-ով. Թուրքիայում՝ ժողովրդի շրջանում խուճապ է (տեսանյութ)

Բեզնզինը մի գիշերում թանկացել է 20%-ով. Թուրքիայում՝ ժողովրդի շրջանում խուճապ է (տեսանյութ)

Թուրքիայում այսօր բենզինը թանկացել է՝ 28-ից դառնալով 34 թուրքական լիրա, իսկ դիզվառելիքի արժեքը՝ 26-ից 32 թուրքական լիրա. գրում են թուրքական Sabah թերթը:

Թուրքիայում վառելիքի վրա գանձվող հատուկ սպառման հարկի  չափն ավելացվել է. որոշումը հրապարակվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրած տեղեկագրում։ 

Այսպիսով, 95 օկտանային թվի 1 լիտր բենզինի գինը կկազմի 7,5265 լիրա, իսկ 98 օկտանային բենզինի սպառման հատուկ հարկը կկազմի 7,8899 լիրա մեկ լիտրի համար։

Այսպիսով, որքա՞ն է կազմում բենզինի ու դիզվառելիքի գումարը Ստամբուլում, Անկարայում և Իզմիրում:

Ստամբուլում մեկ լիտր բենզինի գինը ՝ 33,97 թուրքական լիրա։

Անկարայում մեկ լիտր բենզինի գինը՝ 34,53 թուրքական լիրա:

Իզմիրում մեկ լիտր դիզվառելիքի գինը՝ 32,93 թուրքական լիրա: 

Տեսանյութերը՝ այստեղ