Ինչպես հասկանալ, որ ժամանակն է փոխել ներքնակը

Ինչպես հասկանալ, որ ժամանակն է փոխել ներքնակը

Ժամանակն է փոխել ներքնակը, եթե դրա վրա քնելուց անհարմար եք զգում, տեսանելի դեֆորմացիաներ են հայտնվում, կամ ձեր ֆիզիկական վիճակը փոխվում է։ Այս մասին Газета.Ru-ին հայտնել է Askona-ի կոմերցիոն տնօրեն Ելենա Կորչագովան։

«Ըստ վիճակագրության՝ ներքնակները փոխվում են 6 տարին մեկ։ Ներքնակի պահպանման ժամկետը պայմանավորված է նրա տեխնիկական բնութագրերով, մասնավորապես, թե ինչից է այն բաղկացած՝ փրփուր, զսպանակավոր բլոկներ,և այլն, և, իհարկե, պատշաճ շահագործումով»,- բացատրել է նա։

Փորձագետը հավելել է, որ, որպես կանոն, արտադրողները նշում են յուրաքանչյուր կոնկրետ ներքնակի ծառայության ժամկետը։

«Սկզբում ներքնակը պետք է ճիշտ ընտրել՝ ելնելով այնպիսի պարամետրերից, ինչպիսիք են քաշը և հասակը, ինչպես նաև անձնական նախասիրությունները՝ կոշտ, միջին կամ փափուկ: Խորհուրդ չի տրվում ցատկել, քայլել ներքնակների վրա, իսկ որոշ մոդելներ պետք է շրջել 6 ամիսը մեկ»,- հավելել է նա։