Խոշոր վթար՝ Կոտայքում. 22 տ մայոնեզով բեռնված Volvo-ն կողաշրջվել է, վիրավոր վարորդը եղել է ոչ սթափ

Խոշոր վթար՝ Կոտայքում. 22 տ մայոնեզով բեռնված Volvo-ն կողաշրջվել է, վիրավոր վարորդը եղել է ոչ սթափ

Երեկ՝ փետրվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 69-ամյա Մակեդոն Մարգարյանը իր վարած Volvo մակնիշի կցորդիչով բեռնատարով, որը բարձված է եղել 22 տոննա մայոնեզով, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ դեպի Երևան ընթանալիս, ժողովրդին հայտնի՝ Ծաղկաձորի կամրջի տակ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն:  

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ՝ խմախության ամենաբարձր աստիճան:

Վթարի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:  

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է «Արտ Տրանս» ՍՊԸ-ի հաշվեկշռում: