«Տիգրանաշենի մոտ՝ միջպետական ճանապարհի վրա ադրբեջանական ոստիկանական անցակետ կդրվի». Մանախ

«Տիգրանաշենի մոտ՝ միջպետական ճանապարհի վրա ադրբեջանական ոստիկանական անցակետ կդրվի». Մանախ

«Երեկ հանրապետության գլխավոր կապիտուլյանտը հայտարարեց, որ Ադրբեջանին առաջարկություն է արվել Երասխից հայելանման հետքաշում իրականացնել։ Գոնե մեկը հարց տվե՞ց՝ ո՞ւր ենք մենք հետ քաշվում Երասխից…Դա ասողը Երասխի դիրքերի ստրատեգիական տարածքի մասին, գոնե, պատկերացում ո՞ւնի։ Մենք հետ քաշվելու տեղ չունենք, ո՞ւր են գնալու նստեն մեր զորքերը՝ Արմաշի ձկնաբուծարաններո՞ւմ…», - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ազատամարտիկ Արթուր Այվազյան (Մանախ)

Վերջինս հարց է հնչեցնում՝ ստացվում է, որ մենք Երասխի ճանապարհն է՞լ ենք տալիս. «Գիտեք սա ինչո՞ւ է ասվում, որովհետև կա Տիգրանաշենի խնդիրը, որն ադրբեջանական կողմը ցանկանում է վերցնել։ Եվ, ահա՝ հետքաշման շղարշի տակ Տիգրանաշենը կտան թուրքերին և գլխավոր, միջպետական մայրուղու վրա ադրբեջանական ոստիկանական անցակետ կդնեն, ճիշտ այնպես, ինչպես դա կատարվեց Որոտանում»։

Արթուր Այվազյանն ընդգծում է՝ թեև Երասխի հատվածում կատարվող, այսպես ասած, անհասկանալի երևույթներն, իրականում Տիգրանաշենի հանձնման համար նախապատրաստվող հող են, այնուամենայնիվ, մինչև այսօր իշխանությունները վախենալով դժգոհության մեծ ալիքից , փորձել են զգուշ գործել այս ուղղությամբ.«Հիմա սրանց թվում է, թե եկել է Տիգրանաշենը հանձնելու ամենահարմար պահը, բայց դա միայն իրենց թվում է…»,- ասում է ազատամարտիկը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։