Լուկաշենկոն՝ Պուտինի թույլտվությամբ, բանակցություններ է վարել Պրիգոժինի հետ. ի՞նչ պայմանավորվածություն է ձեռքբերվել

Լուկաշենկոն՝ Պուտինի թույլտվությամբ, բանակցություններ է վարել Պրիգոժինի հետ. ի՞նչ պայմանավորվածություն է ձեռքբերվել

Բելառուսի Հանրապետության Նախագահի մամուլի ծառայության հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես նշվում է.

Այսօր առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր բելառուս գործընկերոջը տեղեկացրել է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հետ Ռուսաստանի հարավում տիրող իրավիճակի մասին։ 

Պետությունների ղեկավարները պայմանավորվել են համատեղ գործողությունների շուրջ։

Որպես պայմանավորվածությունների շարունակություն՝ Բելառուսի նախագահը, լրացուցիչ ճշտելով իրավիճակը սեփական ուղիներով և այն համաձայնեցնելով Ռուսաստանի նախագահի հետ, բանակցություններ է վարել Վագների ղեկավար Եվգենի Պրիգոժինի հետ։

Բանակցությունները շարունակվել են ողջ օրվա ընթացքում։ Արդյունքում նրանք համաձայնության եկան Ռուսաստանի տարածքում արյունալի ջարդ սանձազերծելու անթույլատրելիության վերաբերյալ։ Եվգենի Պրիգոժինն ընդունել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ դադարեցնել «Վագներ» ընկերության զինված անձանց տեղաշարժը Ռուսաստանի տարածքում և հետագա քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար։

Այս պահին սեղանին դրված է իրավիճակի հանգուցալուծման բացարձակապես շահավետ և ընդունելի տարբերակ՝ Վագների մարտիկների անվտանգության երաշխիքներով։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այս իրավիճակի շուրջ նաև այսօր Բելառուսի նախագահը երկու հանդիպում է անցկացրել երկրի ուժային բլոկի հետ։

Եվգենի Պրիգոժինը հաստատեց, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն. Վագները վերադառնում է իր ճամբար։

Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝  MediaHubWorld