«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Թագուհի Թովմասյանին պաշտոնից հեռացնելու քննարկմանը

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Թագուհի Թովմասյանին պաշտոնից հեռացնելու քննարկմանը

«Հայաստան» խմբակցության  քարտուղար Արծվիկ Մինասյանը ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման ապօրինի գործընթացի վերաբերյալ հայտարարել է, որ իրենք չեն մասնակցելու այդ «ապօրինի քննարկումներին»։

Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 11-ին ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացվել է նախագիծ։

Հիշեցնենք նաև, որ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը բոյկոտել է արտահերթ նիստը։