Ոչ մի բժշկական գաղտնիք հասանելի չի կարող լինել դեղատան աշխատակցին. «ԱՐՄԵԴ»

Ոչ մի բժշկական գաղտնիք հասանելի չի կարող լինել դեղատան աշխատակցին. «ԱՐՄԵԴ»

ԱՐՄԵԴ համակարգը սպասարկող «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերությունը հայտարարություն է տարածել․

«Պաշտոնապես և ամենայն պատասխանատվությամբ հայտնում ենք, որ էլեկտրոնային դեղատոմսի ներդրման գործընթացում պացիենտների տվյալները խստագույնս պաշտպանված են:

Ոչ մի բժշկական գաղտնիք հասանելի չի կարող լինել դեղատան աշխատակցին:

Դեղագետը տեսնում է միայն դեղորայքի անվանումն ու չափաբաժինը, գնորդի նույնականացման տվյալները. ցանկացած այլ բժշկական տեղեկատվություն, այդ թվում՝ ախտորոշումը, դեղատան աշխատակցի համար տեսանելի չէ: Ընդ որում, գնորդը կարող է իրական պացիենտը չլինել, վերջինս ինքնությունն անգամ կարող է մնալ անհայտ»։