Լավրովը և Բայրամովը քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունները

Լավրովը և Բայրամովը քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունները

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսով քննարկել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը: Այդ մասին լուր է հրապարակվել ՌԴ ԱԳՆ-ի կայքում։

«Հաստատվել է 2020-2022 թվականների ընթացքում ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի ավելացման անհրաժեշտությունը»,-ասված է նախարարության հաղորդագրության մեջ։

Հանդիպման շրջանակներում, ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ ԱԳՆ-ն, Լավրովը կարճատև զրույց է ունեցել նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։