Ադրբեջանական լրատվամիջոցների ևս մեկ հրապարակում ատելության խոսքի օրինակ է. ԱԳՆ խոսնակ

Ադրբեջանական լրատվամիջոցների ևս մեկ հրապարակում ատելության խոսքի օրինակ է. ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն թվիթերյան իր էջում գրել է․

«Ադրբեջանական «լրատվամիջոցների» կողմից տարածված ևս մեկ հրապարակում, որը համապատասխանում է ատելության խոսքի դասական սահմանմանը, նույնպես լի է հակահայկական քարոզչությամբ։ Ատելության նման բացահայտ խրախուսումը, որը զուգորդված է տեղում իրականացվող գործողություններով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ամբողջական շրջափակումը երկարատև ազդեցություն ունեն տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս»,- գրել է Բադալյանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հրեական կազմակերպությունը թվիթերում անդրադարձել էր ադրբեջանական թերթի հրապարակած՝ «Հիտլերն ավելի հումանիստ է, քան պատմության ցանկացած հայ առաջնորդ» վերտառությամբ հոդվածին։