ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը կժամանի Հայաստան

ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը կժամանի Հայաստան։ Այդ մասին հայտարարություն է տարածել Միյատովիչը։
Նա կազմակերպության անդամ պետություններին կոչ է արել անհապաղ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Արցախից տեղահանվածներին։
Միյատովիչը կոչ է արել Բաքվին երաշխավորել Արցախում մնացած էթնիկ հայերի անվտանգությունն ու մարդու իրավունքների պահպանումը և հավաստիացնել, որ հետամուտ կլինեն բոլոր կողմերի, այդ թվում՝ Հայաստանի իշխանությունների հետ փոխգործակցել։