Առինջ գյուղի «Վեոլիա ջրի» պահեստում մարդ է «իրեն խփել»

Ժամը 14։30-ին ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղի «Վեոլիա ջրի» պահեստում մարդ է «իրեն խփել»։
Այս մասին այսօր MediaHub-ին փոխանցեց ՀՀ ոստիկանության hասարակայնության հետ կապի և լրատվության վարչության զանգվածային լրատվամիջոցների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։
«Այս պահին օպերատիվ-քննչական խմբերը դեպքի վայրում են»,-ասաց նա։
MediaHub-ը մանրամասներն ավելի ուշ կհաղորդի։