Փաշինյանի խոստովանությունը

«ԵՄ-ը, ԱՄՆ-ն երբեք չէին համաձայնվի Հայաստանին տնտեսական, քաղաքական աջակցություն ցուցաբերել, եթե մեր վարած քաղաքականությունը համարեին ագրեսիվ»,- այսօր ԱԺ-ում ասել է Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը կամա թե ակամա կարևոր բացահայտում է արել:
Նա փաստացի խոստովանում է՝ Վաշինգտոնն ու Բրյուսելն առաջարկել են իրեն հերթական անգամ իջեցնել նշաձողը հայ-ադրբեջանական հարաբերություններում ու դա արել են 270 միլիոն եվրո+ 65 միլիոն դոլարի դիմաց:
Այլ բացատրություն չի կարող լինել Հայաստանի փաստացի վարչապետի ասածին, մանավանդ, որ արդեն մեկ անգամ՝ 2022-ի ապրիլին, Փաշինյանն Արևմուտքի հորդորով հայ- ադրբեջանական հարաբերություններում իջեցրել է նշաձողը՝ դա տարածելով ԼՂ կարգավիճակի վրա:
Ինչ եղավ դրա վերջը՝ բոլորս ենք հիշում:
Ամբողջ խնդիրն այն է, որ հիմա նշաձողի իջեցումը տեղի է ունենալու Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հաշվին ու այս պարագայում՝ ամենևին էլ հռետորական չի հնչում հարցը, թե այդ դեպքում ո՞ւմ է պետք արևմտյան աջակցությունը:
Նիկոլ Փաշինյանն ընտրել է երկրի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու խելահեղ, արկածախնդիր քաղաքականություն, որի առաջին հանգրվանում կորցրեցինք Արցախը, հիմա խաղադրույքի վրա դրված է Հայաստանի գոյությունը:
Վահրամ Բագրատյան