Դոլարի փոխարժեքն անցավ 510 դրամից. եվրոն մի փոքր էժանացել է

Դոլարի փոխարժեքն անցավ 510 դրամից. եվրոն մի փոքր էժանացել է

Կենտրոնական բանկի պաշտոնական կայքի համաձայն՝ դոլարի փոխարժեքը մարտի 7-ին կազմել է 510.18 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 7.10 դրամով: 

Եվրոյի փոխարժեքը կազմել է 552.83 դրամ (նվազել է 0.66 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 671.04 դրամ (աճել է 1.39 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3.74 դրամ (աճել է 0.83 դրամով):