ՄԱԿ-ի ասամբլեայի նախագահը ՀՀ-ին և Ադրբեջանին կոչ է արել պահպանել Արցախում մարդասիրական իրավունքը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի նախագահ Դենիս Ֆրենսիսը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակում պահպանել միջազգային մարդասիրական իրավունքը, այդ մասին նա հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ․
«Կոչ եմ անում բոլոր կողմերին հարգել միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ իրենց պարտավորությունները»,- նշել է նա։
Ֆրենսիսը նույնպես մտահոգիչ է համարել ստեղծված իրավիճակը։