Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին

Ուշադրություն
Մարտի 27-ի գիշերը, լուսադեմին, ժամը 6։00-7։00 ընկած ժամանակահատվածում Արարատյան դաշտի առանձին հատվածներում օդում սպասվում է 0․․․-1 աստիճան ցուրտ։ Մասնագիտական վերլուծությունները ցույց են տվել, որ սպասվող բացասական ջերմաստիճանի շատ կարճ տևողությունը և փոքր արժեքները առանձնապես չեն կարող ազդել ծաղկած պտղատուների վրա։


Երևան քաղաքում՝
Մարտի 30-ի ցերեկը սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ: Մարտի 27-29-ին, 30-ի գիշերը, 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Հանրապետության տարածքում`
Մարտի 27-ի գիշերը, 30-31-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով։  Մարտի 27-ի ցերեկը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ մարտի  27-ին՝ 16-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 27-ի գիշերը կնվազի՝ 3-5, 28-30-ին գիշերը կբարձրանա՝ 7-9, ցերեկը՝ 2-4 աստիճանով։