ԱՄՆ պետքարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալը կայցելի Ֆրանսիա, Թուրքիա, Հունաստան, Կիպրոս, Գերմանիա

ԱՄՆ պետքարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդն ապրիլի 2-9-ը կայցելի Ֆրանսիա, Թուրքիա, Հունաստան, Կիպրոս և Գերմանիա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ԱՄՆ պետդեպի մամուլի ծառայությունը:
Այցերի ընթացքում Նուլանդը քննարկելու է իրադրությունն Ուկրաինայում և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցը:
Մասնավորապես, Ֆրանսիայում Նուլանդը հանդիպելու է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի իր գործընկերների հետ, ինչից հետո մեկնելու է Թուրքիա, Հունաստան ու Կիպրոս՝ հանդիպումներ ունենալու պաշտոնատար անձանց ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու տարածաշրջանային անվտանգությանը, տնտեսական հարցերին ու երկկողմ առաջնահերթություններին առնչվող հարցեր:
Արդեն Գերմանիայում Նուլանդը կհանդիպի G7-ի երկրների իր գործընկերների հետ՝ քննարկելու գլոբալ հարցերի ողջ շրջանակը, ինչպես նաև համավարակից հետո վերականգնման ընթացքը: